Banner
Banner
26.04.2011 14:58

Facebook–ը կայքերի տերերին նոր կոճակ կտրամադրի

Facebook սոցիալական ցանցում "Send" ("Ուղարկել") կոճակ է հայտնվել, երկուշաբթի օրը` ապրիլի 25 - ին հաղորդել է TechCrunch - ը:

"Send" կոճակը

ներկայիս դրությամբ ունեն միայն 50 ամենահայտնի կայքերը, այդ թվում օրինակ` The Washington Post թերթի կայքը: Այս ֆունկցիայի օգնությամբ սոցիալական ցանցից օգտվողները կարող են էջի հղումն ուղարկել առանձին մարդկանց, մարդկանց խմբի Facebook - ում կամ էլ էլեկտրոնային որևէ հասցեի:

Մեկ տարի առաջ Facebook - ում հայտնվեց "Like" ("Հավանում եմ") կոճակը, որը նույնպես հնարավորություն է տալիս օգտվողներին մատնացույց անել համացանցում իրենց դուր եկած էջը` առանց իրենց Facebook - ի էջ մտնելու: Այս կերպ տրված հղումն ավտոմատ կերպով հասանելի է դառնում օգտվողի բոլոր ընկերներին, մինչդեռ "Send" - ի օգնությամբ տեղեկատվութունը կարելի է ընտրովի փոխանակել:

Ի հավելումն "Send" կոճակի` գործի են դրվում նաև սոցիալական ցանցում ստեղծված խմբերին վերաբերող մի շարք թարմացումներ: Դրանցից մեկն ինտեգրացիան է նախորդ ամիս գործի դրված “Հարցեր” ֆունկցիայի հետ: Այժմ օգտվողը հնարավորություն կստանա ընդհանուր էջի վրա հանել խմբի ներսում պահվող հարցերը:

Բացի այդ խմբի նոր անդամներին այսուհետ հաստատել կարող է միայն նրա ադմինիստրատորը: Առաջ խմբի մեջ մտնող բոլոր օգտվողները կարող էին խումբ հրավիրել նոր անդամների, ովքեր ավտոմատ կերպով դառնում էին նրա անդամ: Facebook - ի ղեկավար կազմի խոսքերով` ներկայիս դրությամբ սոցիալական ցանցում 50 միլիոն խումբ է գրանցված, և նրանց մեծ մասն ակտիվ է:

Վերջին անգամ փոփոխվել է 26.04.2011 15:27

Ավելացնել մեկնաբանություն


 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner