Հրապարկված տվյալներից ելնելով` Բեքերմանը եզրակացրել է, որ RIAA-ի հիմնական նպատակը օգտվողների հետ դատական գործերի ժամանակ` չի եղել եկամուտներ ունենալը: Իրավաբանի կարծիքով, ասոցիացիան ցանկանում է հասկացնել օգտագործողին, որ «ծովահենային» երաժշտություն ներբեռնող իրավախախտողներին կարող է սպասել դատական գորտծի հարուցում և մեծ գումարների տեսքով տուգանքներ:
Այս ամենի հետ մեկտեղ, Բեքերմանը 2009-2010 թվականների վիճակագրությունը չի մեջբերում, երբ RIAA-ին հաջողվել է դատի ժամանակ մի քանի նշանավոր հաղթանակներ տանել իրավախախտողների դեմ: Մասնավորապես, ամերիկացիներ Ջեմի Թոմասին և Ջոելյա Թենենբաումին երաժշտության անօրինական ներբեռնման համար տուգանել են համապատասխանաբար 1,9 և 0,7 մլն. ԱՄՆ դոլար: Արդյունքում, իհարկե տուգանքների գումարը նշանակալիորեն նվազեցվել է: