Վինկլվոսսները և Ցուկերբերգը կարողացան համաձայնության գալ 2008 թվականին: Որպես փոխհատուցում եղբայները 20 միլիոն ԱՄՆ դոլար գումար ստացան, ինչպես նաև Facebook - ի ակցիաներ` 45 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ: Գումարի հաշվարկման ժամանակ ենթադրվում էր, որ յուրաքանչյուր ակցիայի արժեքը 36 դոլար է կազմում: Սակայն ավելի ուշ եղբայները հայտարարեցին, որ նրանց սխալ տեղեկատվություն է հաղորդվել:
Համաձայնության պահին յուրաքանչյուր ակցիայի արժեքն իբրև թե չորս անգամ ավելի պակաս է եղել, և, հետևաբար, փոխհատուցման գումարը սխալ է հաշվարկվել: Այն մասին, որ Վինկլվոսսները կրկին դատարան են դիմել, հայտնի դարձավ 2010 թվականի դեկտեմբերին: Սակայն այս անգամ դատարանը որոշեց, որ եղբայներն իրավունք չունեն փոխել 2008 թվականին ստորագրված համաձայնագրի պայմանները: “Սա, բնավ, առաջին դեպքը չէ, երբ մրցակցի կողմից հաղթված հայցվորը փորձում է դատարանի միջոցով հետ վերադարձնել շուկայում իր անհաջողությունների պատճառով տանուլ տվածը”,- ասվում է դատավճռի մեջ: