Banner
Banner

Մենք ստեղծեցինք այս կայքը, որովհետև համացանցում չկար նման սերվիս,որի օգնությամբ Հայ օգտագործողը կարող է ստուգել իրեն մատուցվող ինտերնետի արագությունը և որակը: Մենք ստեղծել ենք պարզ, հարմար կայք, որը համապատասխանում է W3C-ի ստանդարտներին, և որից հեշտ է օգտվել անկախ այն բանից Դուք մասնագետ եք, թե սկսնակ:

Այժմ արդեն հնարավոր է գնահատել այն պրովայդերին, ում ծառայություններից օգտվում եք, իսկ շուտով կարելի կլինի տեսնել մյուս պրովայդերների միջին գնահատականը և ավելի մանրամասն վիճակագրություն ինտերնետ պրովայդերների մասին : Նախատեսում ենք ունենալ նաև Հայկական ինտերնետ պրովայդերների ռեյտինգային սանդղակ: Հուսով ենք որ այդ ամենը կօգնի Ձեզ ճիշտ կողմորոշվել առկա ծառայությունների բազմության մեջ:

Ձեզ ենք ներկայացնում պարզ ինտերֆեյս, չափման երեք տարբերակներով, կախված Ձեր ինտերնետի արագությունից: Դուք ընդամենը պետք է սեղմեք այն կոճակը, որի արագությունը առավելագույնս մոտ է Ձերին, սպասեք մինչև չափումը կատարվի և ստանաք չափման արդյունքը մի քանի ֆայլերի ներբեռնման ժամանակի հետ միասին և բացի դրանից գնահատեք Ձեր ինտերնետ պրովայդերին:

Մենք ունենք նաև մշտապես թարմացվող Տեղեկատու, որից Դուք կարող եք իմանալ այն ամենի մասին, ինչ լսում եք ամեն օր, բայց չգիտեք դրանց իրական իմաստը: Այստեղ կգտնեք նաև բազմաթիվ ծրագրեր, որոնք կդարձնեն Ձեր համակարգչի աշխատանքը ավելի օպտիմալ: Այլ կերպ ասած մենք կփորձենք ծանոթացնել Ձեզ ԻՏ-ի հետաքրքիր և օգտակար աշխարհի հետ:

Մեզ կարող եք գտնել նաև Facebook,Twitter,Flickr, Delicious կայքերում:

Եղեք տեղեկացված Ձեր և մյուս օգտագործողների ինտերնետի արագության մասին և ինչու չէ նաև Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների աշխարհի նորություններին:

Սպասում ենք Ձեր կարծիքին և խորհուրդներին, որոնք կօգնեն մեզ դարձնել կայքը ավելի ու ավելի լավը:

Լավագույն ցանկություններով SpeedTest.am -ի Ադմինիստրացիա

 
 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner