04.02.2011 01:51

Google – ը Շրջանառության մեջ է Դրել Բջջային Հեռախոսների Ծրագրերի Ինտերնետային Խանութ

Google կազմակերպությունը բացել է բջջային հեռախոսների ծրագրերի պաշտոնական խանութ Android Market – ի ինտերնետային տարբերակը: Այդ մասին հաղորդվում է Google Mobile պաշտոնական բլոգում:

Այժմ ОС Android – ի բազայում

սարքեր ունեցողները կարող են ծրագրեր գնել ոչ միայն անմիջապես սմարթֆոններից և պլանշետային համակարգիչներից, այլ նաև հատուկ կայքից: Ընդ որում ծրագերի գնման համար անհրաժեշտ է ներմուծել Google – ի ձեր հաշվառման գրառումների տվյալները:

Խանութից գնված ծրագրերը հնարավոր է լինելու մեխանիկորեն փոխանցել սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների վրա: Իսկ հենց սարքավորումների վրա դրանք կարելի է բեռնել հեռախոսին ինտերնետ միացնելով կամ Wi-Fi – ի միջոցով: Բացի այդ օգտագործողները կկարողանան փոխանակել դուր եկած ծրագրերի հղումները Twitter – ի միջոցով անմիջապես կայքում:

Google – ից բացի ծրագրերի սեփական ինտերնետային խանութ ունի նաև Apple (iTunes) – ը и Nokia (Ovi Store) – ն: Ընդ որում iTunes – ի ծրագրերի քանակն էապես գերազանցում է Android Market – ի տեսականին: Ընդհանուր թվով սարքավորումների համար Android – ի բազայում ստեղծված է մոտ 100 հազար ծրագիր, մինչդեռ Apple iOS – ի համար` ավելի քան 300 հազար:

2010 թվականի ավարտի տվյալների համաձայն` Android – ը դարձավ բջջային հեռախոսների ամենաշատ վաճառվող հարթակն աշխարհում: Հոկտեմբեր – դեկտեմբեր ամիսներին Android – ի բազայում ավելի շատ սմարթֆոններ են վաճառվել, քան Nokia սմարթֆոններ և Apple iPhone:

Վերջին անգամ փոփոխվել է 04.02.2011 12:44

Նման նորություններ (թեգերով)

Վերև