Բացի այդ WP 7.5 բազայով սմարթֆոնները Bing Audio ծառայության օգնությամբ կկարողանան երաժշտություն ճանաչել: Դրա համար բավական է ապարատը մոտեցնել երաժշտության աղբյուրին: Դրանից հետո սմարթֆոնի էկրանին ցույց կտրվի ստեղծագործության վերնագիրը և կատարողի անունը: Նշենք, որ շուկայում նման ծրագրեր արդեն հասանելի են: Մասնավորապես, նմանատիպ ֆունկցիաներ առաջարկում է Android-սարքավորումների և iOS պլատֆորմի բազայով սարքավորումների համար հասանելի Shazam ծրագիրը:
Ի հավելումն նշենք, որ Microsoft բջջային պլատֆորմի նորացված տարբերակի բազայով սմարթֆոնները մուտք կստանան նավիգացիոն ծառայությանը: Ներկայիս դրությամբ չի հստակեցվում` արդյոք այդ ծառայությունը հիմնված է Bing - ի քարտեզների վրա, թե Nokia - ի նավիգացիան է օգտագործվելու, որը Microsoft - ի հետ համագործակցության երկարատև համաձայնագիր է կնքել:
Windows Phone 7.5 - ի թողարկումը 2011 թվականի աշնանն է նախատեսված: Ավելի վաղ այս թարմացումը հայտնի էր Mango կոդային անվամբ: