Banner
Banner
23.03.2011 17:00

Ստիվ Ջոբսին iTunes-ի պատճառով դատարան են կանչելու

Կալիֆորնիա նահանգի շրջանային դատարանը նիստի է կանչել Ստիվ Ջոբսին` Apple ընկերության հիմնադրին ու ղեկավարին: Դատարանում Ջոբսը կպատասխանի փաստաբանների` iTunes երաժշտական խանութի դեմ ներկայացված հայցի հետ կապված հարցերին, հաղորդում է Reuters - ը:

Համապատասխան որոշումը կայացվել է

երկուշաբթի օրը` մարտի 21 - ին ` չնայած Apple - ի փաստաբանների բողոքներին: Ջոբսի հարցաքննման մաքսիմալ ժամանակը կկազմի երկու ժամ:

Ընդ որում, կոնկրետ ամսաթիվ, թե Ջոբսը երբ է հանդես գալու դատարանում, չի հայտնվում: Ջոբսի մեկնաբանությունները կլսեն iTunes խանութի աշխատանքի մեխանիզմին նվիրված դատավարության շրջանակներում: Այն վերաբերում է 2004 թվականի դեպքերին, երբ Apple - ը կրճատեց RealNetworks ընկերության կայքից բեռնված երաժշտական ֆայլերի վերարտադրման հնարավորությունը iPod նվագարկիչներով:

Այդ ժամանակ ընկերությունը թողարկեց իր սեփական տեխնոլոգիան, որն օգտվողների համար Apple նվագրակիչների վրա երաժշտություն բեռնելու այլընտրանքային միջոց պետք է ապահովեր: Սակայն դրանից կարճ ժամանակ անց Apple - ը թարմացրեց iTunes - ի ծրագիրը և փակեց նման հնարավորությունը iPod - ի տերերի համար: Դատարանի կողմից քննվող կոլեկտիվ հայցում վստահեցվում էր, որ այդ կերպ Apple - ը ստեղծել է երաժշտական մոնոպոլիա և սահմանափակում է օգտվողների` երաժշտության ազատ մուտքի իրավունքները:

Հիշեցնենք, որ Ստիվ Ջոբսը 2011 թվականի հունվարից հեռացել է Apple - ի ղեկավարությունից և հիվանդության թերթիկ է վերցրել: Ընդ որում ԶԼՄ - ներում բազմիցս են հնչել ենթադրություններ, որ Ջոբսի առողջական վիճակը, ով 2009 թվականին լյարդի փոխպատվաստման վիրահատություն է տարել, զգալիորեն վատթարացել է: Սակայն դրա հետ մեկտեղ Apple - ի հիմնադիրը մարտին անձամբ ներկայացրեց նոր iPad - ը` որոշակիորեն հերքելով այդ լուրերը:

Վերջին անգամ փոփոխվել է 23.03.2011 17:25

Ավելացնել մեկնաբանություն


 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner