Ընդ որում, կոնկրետ ամսաթիվ, թե Ջոբսը երբ է հանդես գալու դատարանում, չի հայտնվում: Ջոբսի մեկնաբանությունները կլսեն iTunes խանութի աշխատանքի մեխանիզմին նվիրված դատավարության շրջանակներում: Այն վերաբերում է 2004 թվականի դեպքերին, երբ Apple - ը կրճատեց RealNetworks ընկերության կայքից բեռնված երաժշտական ֆայլերի վերարտադրման հնարավորությունը iPod նվագարկիչներով:
Այդ ժամանակ ընկերությունը թողարկեց իր սեփական տեխնոլոգիան, որն օգտվողների համար Apple նվագրակիչների վրա երաժշտություն բեռնելու այլընտրանքային միջոց պետք է ապահովեր: Սակայն դրանից կարճ ժամանակ անց Apple - ը թարմացրեց iTunes - ի ծրագիրը և փակեց նման հնարավորությունը iPod - ի տերերի համար: Դատարանի կողմից քննվող կոլեկտիվ հայցում վստահեցվում էր, որ այդ կերպ Apple - ը ստեղծել է երաժշտական մոնոպոլիա և սահմանափակում է օգտվողների` երաժշտության ազատ մուտքի իրավունքները:
Հիշեցնենք, որ Ստիվ Ջոբսը 2011 թվականի հունվարից հեռացել է Apple - ի ղեկավարությունից և հիվանդության թերթիկ է վերցրել: Ընդ որում ԶԼՄ - ներում բազմիցս են հնչել ենթադրություններ, որ Ջոբսի առողջական վիճակը, ով 2009 թվականին լյարդի փոխպատվաստման վիրահատություն է տարել, զգալիորեն վատթարացել է: Սակայն դրա հետ մեկտեղ Apple - ի հիմնադիրը մարտին անձամբ ներկայացրեց նոր iPad - ը` որոշակիորեն հերքելով այդ լուրերը: