Հետազոտողների կանխատեսումների համաձայն, եթե շուկայի զարգացման ընթացքը մնա նույն մակարդակի վրա, 2011 թվականին “ռուս” կիբեռ հանցագործները կկարողանան 3.5 միլիարդ դոլար վաստակել, իսկ 2013 - ին` կրկնապատկել եկամուտը:
Հաշվարկման ժամանակ օգտագործվել են խակերների կողմից մատուցվող հիմնական ծառայությունների միջին գները: Վերլուծաբանները նկատել են տենդենց, որը վակայում է այն մասին, որ կիբեռ հանցագործների ծառայությունները գնային առումով ավելի հասանելի են դառնում, ինչի հետ կապված դրանց պահանջարկն աճում է:
Հետազոտողները բարձրաձայնել են նաև իրենց առաջարկությունները` կապված կիբեռ հանցագործների դեմ պայքարի հետ: Մասնավորապես նրանք առաջարկում են “իրականացնել օրենսդրական բազայի կատարելագործում և իրավապահ մարմինների իրավասություննեերի մակարդակի բարձրացում”, ինչպես նաև մշակել և ներդնել նորարարական տեխնիկական միջոցներ և լուծումներ, որոնք հնարավորություն կտան խակերների գործողությունների ավելի օպերատիվ ձևով արձագանքել: