Banner
Banner
10.04.2011 00:44

Google-ի ղեկավարության կազմում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել

Google - ի նոր գլխավոր տնօրեն Լարրի Փեյջն ինտերնետ - ընկերության ղեկավարության կազմում վերաբաշխում է կատարել: Այդ մասին գրում է The Los Angeles Times - ը:

Փեյջը բարձրացրել է

Google ընկերության վեց փոխնախագահների պաշտոնները` դարձնելով նրանց ավագ փոխնախագահ, ովքեր գլխավորելու են տարբեր ստորաբաժանումներ: :

Այսպիսով, Էնդի Ռուբինը գլխավորելու է բջջային բաժինը, Վիկ Գունդոտրան ղեկավարելու է Google - ի սոցալական նախագծերը և ծառայությունները, իսկ Սունդար Պիչայը` Chrome բրաուզերի հետ կապված նախաձեռնությունները:

Ինչպես նաև ընկերության ավագ փոխնախագահներ են նշանակվել Սալար Կամանգարը (YouTube և տեսանյութերի այլ ծառայություններ), Ալան Յուստասը (որոնողական համակարգ) և Սյուզան Վոյիցիցկին (գովազդ): Իրենց նոր պաշտոններում ուղությունների ղեկավարները կկարողանան ինքնուրույն որոշումներ ընդունել` առանց ընկերության խորհրդի ղեկավարի հետ խորհրդակցելու անհրաժեշտության:

Ակնկալվում է, որ դա Google - ին հնարավորություն կտա արագորեն զարգացնել համապատասխան ուղղությունները: Ընդ որում վեց ավագ փոխնախագհներն անմիջականորեն Լարրի Փեյջին են ենթարկվելու:

Փեյջը, ով Սերգեյ Բրինի հետ միասին Google - ի հինադիրներից մեկն է, ինտերնետ - ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել է ապրիլի 4 - ին: Այս պաշտոնում նա փոխարինել է Էրիկ Շմիդտին, ով մնացել է որպես Google - ի տնօրենների խորհրդի նախագահ:

Վերջին անգամ փոփոխվել է 10.04.2011 01:06

Ավելացնել մեկնաբանություն


 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner