Banner
Banner
27.04.2011 15:54

Apple-ին դատի են տվել 'հետևող' ծառայության պատճառով

ԱՄՆ - ի երկու բնակիչ դատի են տվել Apple ընկերությանը, գրում է Wired - ը: Դատական հայցի ներկայացման պատճառ է դարձել այն փաստը, որ Apple - ի սարքավորումը առանց իրենց իմանալու ֆիքսում է օգտվողների գտնվելու վայրը:

Ֆլորիդա նահանգի

ֆեդերալ դատարան ներկայացված հայցում Վիկրամ Աջամպուրը և Վիլյամ Դեվիտոն Apple - ին մեղադրում են ԱՄՆ օրեսնդրությունը խախտելու մեջ և պահանջում են ընկերությունից բռնագանձել փոխհատուցում, որի ծավալը դեռևս որոշված չէ: Ընդ որում նրանք պայքարում են, որպեսզի իրենց հայցը կոլեկտիվ ճանաչվի, այսինքն` հայց ներկայացված iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների բոլոր տերերի անունից:

Հայցվորները մասնավորապես նշում են, որ Apple - ը սարքավորումների տերերի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն է պահել չծածկագրված տեսքով: Նրանց կարծիքով` այդ կերպ օգտվողների անձնական տվյալները հեշտությամբ կարող էին հաքերների և այլ չարագործների թիրախ դառնալ և օգտագործվել հանցավոր նպատակներով:

Ապրիլի 20 - ին O'Reilly Radar բլոգում մի գրառում հայտնվեց, որում պատմվում էր Apple iOS պլատֆորմի մի առանձնահատկության մասին: Պարզվեց, որ բջջային կապի մոդուլով սարքավորված iPhone սմարթֆոնները և iPad պլանշետները պարբերաբար ֆիքսում են բաժանորդի գտնվելու վայրը նույնիսկ համապատասխան տվյալների փոխանցման ծառայությունն անջատելու դեպքում: Այդ տվյալները պահպանվում են սարքավորման վրա` consolidated.db կոչվող համակարգային ֆայլում, որը պատճենվում է համակարգչի կոշտ սկավառակի վրա համակարգչի հետ սինխրոնիզացիայի դեպքում:

Apple ընկերության ղեկավար Ստիվ Ջոբսը, ով հիվանդության պատճառով անաշխատունակ է, օգտվողներից մեկին անձամբ է պատասխանել էլեկտրոնային փոստով: Այսպես, Ջոբսը գրել է, որ "Apple - ը ոչ մեկին չի հետևում”:

Օգտվողներին “հետևող” ֆունկցիան հայտնաբերելուց հետո ամերիկյան իրավապաշտպանները և ԱՄՆ Կոնգրեսի անդամները բաց նամակներով դիմել են Apple - ին` խնդրելով բացատրել այդ ծառայության գործառման սկզբունքները և այն, թե ինչ նպատակով է դա ստեղծվել:

Վերջին անգամ փոփոխվել է 27.04.2011 16:08

Ավելացնել մեկնաբանություն


 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner