Օգտագործման կանոններ |
Speedtest.am կայքը նախատեսված է ինտերնետ պրովայդերների ծառայություններից օգտվողների ինտերնետ հասանելիության արագությունը չափելու համար: Կայքի աշխատանքը հիմնված է նորագույն տեխնոլոգիայի վրա: Չափման արդյունքները տրամադրվում են այդ պահի համար և ժամանակի հաջորդ պահին կարող են լինել այլ` կախված մի շարք գործոններից : SpeedTest.am կայքի կողմից այլ կայքերին և լրատվամիջոցներին տրամադրվող «պրովայդերների միջին արագությունները» ռեյտինգային աղյուսյակը կազմվում է SpeedTest.am կայքում այդ ամսվա ընթացքում կատարված չափումների հիման վրա, որոնք անցնում են որոշակի ֆիլտրացիա անճշտություններից, չարամիտ և ոչ չարամիտ նպատակներով զեկույցի արդյունքի վրա ազդելու փորձերից խուսափելու նպատակով: SpeedTest.am կայքի կողմից այլ կայքերին և լրատվամիջոցներին տրամադրվող «պրովայդերների միջին գնահատականները» ռեյտինգային աղյուսյակը կազմվում է speedtest.am կայքում օգտագործողների կողմից իրենց պրովայդերներին այդ ամսվա ընթացքում տրված գնահատականների հիման վրա, որոնք հիմնված են միայն օգտագործողների անձնական կարծիքների վրա և անցնում են որոշակի ֆիլտրացիա անճշտություններից, չարամիտ և ոչ չարամիտ նպատակներով զեկույցի արդյունքի վրա ազդելու փորձերից խուսափելու նպատակով: Պրովայդերին գնահատելու հաճախականությունը և կանոնները սահմանված են կայքի ադմինիստրացիաի կողմից և կարող են ենթարկվել փոփոխության, ինչի մասին տեղեկություն կարող եք ստանալ այստեղից: SpeedTest.am կայքի կողմից տրամադրվող զեկույցները կրում են անկախ, ինֆորմացիոն, ճանաչողական բնույթ,հիմնված են միմիայն speedtest.am կայքից ստացված տվյալների վերլուծման վրա և ուղղակիորեն չեն ներկայացնում որևէ անձի կամ ընկերության շահերը և հետևաբար չեն կարող հանդիսանալ որևէ ընկերության գովազդի կամ հակագովազդի միջոց: Զեկույցներում եղած միջոցներից օգտվելուց պետք է քաջ գիտակցել , որ դրանք հիմնված են speedtest.am կայքից ստցված տվյալների վրա և կարող են չհամնկնել այլ կայքերի, վիճակագրական ինֆորմացիա տրամադրող և լրատվական միջոցների տրամադրած ինֆորմացիաjի հետ: Կայքի աշխատանքում հնարավոր են ընդհատումներ և անճշտություններ, որոնք պայմանավորված են այնպիսի գործոններով(ֆորս մաժորային), որոնց համար կայքի ադմինիստրացիան իրավասու չէ պատասխանատվություն կրել: Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում որևէ անձի կամ ընկերության կողմից տրամադրվող ինտերնետ հասանելիության ծառայությունների որակի,արագության և այլ պարամետրերի համար, այն միայն միջոց է այդ ծառայությունների արագությունը չափելու համար: Կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում կայքում տեղադրված գովազդի կամ նորությունների ճշմարտացիության համար: |