Banner
Banner
02.02.2011 22:35

Google – ը Աշխարհի 17 Թանգարաններ է Բացել Վիրտուալ Այցելությունների համար

Google կազմակերպությունը գործի է դրել մի օնլայն նախագիծ, որը թույլ է տալիս բոլոր ցանկացողներին ներկա գտնվել վիրտուալ էքսկուրսիայի աշխարհի 17 թանգարաններում, հաղորդում է Agence France-Presse – ը: Ծրագիրն աշխատում է Google – ի Street View ծառայության նմանությամբ:

Սակայն ի տարբերություն վերջինի,

Google Art Project – ում նաև հասանելի է այս կամ այն նկարները բարձր որակով նայելու ծառայություն: Այդպիսի նկարների ընդհանուր թիվը հազարից ավել է:

Յուրաքանչյուր թանգարանից մեկական նկար նկարված է շատ բարձր որակով (7 միլիարդ պիկսել): Այսպիսով, նրանց վրա կարելի է նկատել այնպիսի մանրամասներ, որոնք անզեն աչքով հնարվոր չի նկատել թանգարան սովորական այցելության ժամանակ: Այդպիսի նկարներից են, օրինակ` Վան Գոգի «Ննջասենյակ» - ը և «Աստղային գիշեր» - ը, Մանեյի «Կոնսերվատորիայում» նկարը, Բոտիչելլիի «Վեներայի ծնունդը» և այլն:

Տվյալ պահին Google Art Project – ում ներառված են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանը, Տրետյակովի պատկերասրահը, Վերսալը, Սոֆիա թագուհու Մադրիդում գտնվող Արվեստի կենտրոնը, Լոնդոնի Ազգային պատկերասրահը, Էրմիտաժը, Ամստերդամում գտնվող Վան Գոգի թանգարանը և աշխարհի այլ հայտնի թանգարաններ:

Բացի նկարներից, նախագծի կայքում կարելի է կարդալ դրանց նկարագրությունը, ինչպես նաև իմանալ տեղեկություններ նկարչի մասին: «Մենք կարծում ենք, որ մեր աշխատանքը կներշնչի մարդկանց, որտեղ էլ որ նրանք ապրելիս լինեն, և կարդնացնի ու կամրացնի նրանց մեջ սերը արվեստի հանդեպ», - ասել է Google – ի ներկայացուցիչ Նելսոն Մաթթոսը:

Վերջին անգամ փոփոխվել է 02.02.2011 22:38

Ավելացնել մեկնաբանություն


 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner