Banner
Banner
29.03.2011 11:33

“Ռուս” հաքերների շրջանառությունը 2,5 միլիարդ դոլար են գնահատել

Կիբեռ հանցագործությունների “ռուսական” շուկան 2.5 միլիարդ դոլար են գնահատել: Այդ Այդ թվին է հանգել Group IB - ին, որը ESET և LETA ընկերության վերլուծաբանների հետ համատեղ ուսումնասիրություն է իրականացրել:

“Ռուսական” շուկա

հասկացության մեջ հետազոտողները մտցրել են ինչպես Ռուսաստանի այնպես էլ նախկին ԽՍՀՄ քաղաքացի խակերներին, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիներին, ովքեր ապրում են արտասահմանում: Ինչ վերաբերում է միայն Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատող խակերներին, նրանց ընդհանուր եկամուտը հետազոտողների գնահատմամբ կազել է 1.3 միլիարդ դոլար: Ողջ աշխարհում կիբեռհանցագործության տարեկան շրջանառությունը 7 միլիարդ դոլար է կազմել:

Հետազոտողների կանխատեսումների համաձայն, եթե շուկայի զարգացման ընթացքը մնա նույն մակարդակի վրա, 2011 թվականին “ռուս” կիբեռ հանցագործները կկարողանան 3.5 միլիարդ դոլար վաստակել, իսկ 2013 - ին` կրկնապատկել եկամուտը:

Հաշվարկման ժամանակ օգտագործվել են խակերների կողմից մատուցվող հիմնական ծառայությունների միջին գները: Վերլուծաբանները նկատել են տենդենց, որը վակայում է այն մասին, որ կիբեռ հանցագործների ծառայությունները գնային առումով ավելի հասանելի են դառնում, ինչի հետ կապված դրանց պահանջարկն աճում է:

Հետազոտողները բարձրաձայնել են նաև իրենց առաջարկությունները` կապված կիբեռ հանցագործների դեմ պայքարի հետ: Մասնավորապես նրանք առաջարկում են “իրականացնել օրենսդրական բազայի կատարելագործում և իրավապահ մարմինների իրավասություննեերի մակարդակի բարձրացում”, ինչպես նաև մշակել և ներդնել նորարարական տեխնիկական միջոցներ և լուծումներ, որոնք հնարավորություն կտան խակերների գործողությունների ավելի օպերատիվ ձևով արձագանքել:

Վերջին անգամ փոփոխվել է 29.03.2011 12:04

Ավելացնել մեկնաբանություն


 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner