Banner
Banner
10.05.2011 00:41

Windows Phone 7.5 բազայով սմարթֆոնները կկարողանան թելադրելով SMS գրել

Windows Phone 7.5 բջջային հեռախոսների օպերացիոն համակարգի կառավարման տակ գտնվող սմարթֆոնները կկարողանան բանավոր թելադրանքով SMS - ներ գրանցել: Այդ մասին գրում է Windows Phone Secrets տեխնոբլոգը` հղելով Windows Phone Dev Podcast – ին:

Հստակեցվում է,

որ SMS - ի գրանցման մենյուի ներքևի մասում միկրոֆոնի տեսքով լրացուցիչ պատկերակ (icon) կհայտնվի: Նրա վրա սեղմելող օգտվողները կկարողանան թելադրել հաղորդագրության տեքստը, որը ավտոմատ կերպով կճանաչվի:

Բացի այդ WP 7.5 բազայով սմարթֆոնները Bing Audio ծառայության օգնությամբ կկարողանան երաժշտություն ճանաչել: Դրա համար բավական է ապարատը մոտեցնել երաժշտության աղբյուրին: Դրանից հետո սմարթֆոնի էկրանին ցույց կտրվի ստեղծագործության վերնագիրը և կատարողի անունը: Նշենք, որ շուկայում նման ծրագրեր արդեն հասանելի են: Մասնավորապես, նմանատիպ ֆունկցիաներ առաջարկում է Android-սարքավորումների և iOS պլատֆորմի բազայով սարքավորումների համար հասանելի Shazam ծրագիրը:

Ի հավելումն նշենք, որ Microsoft բջջային պլատֆորմի նորացված տարբերակի բազայով սմարթֆոնները մուտք կստանան նավիգացիոն ծառայությանը: Ներկայիս դրությամբ չի հստակեցվում` արդյոք այդ ծառայությունը հիմնված է Bing - ի քարտեզների վրա, թե Nokia - ի նավիգացիան է օգտագործվելու, որը Microsoft - ի հետ համագործակցության երկարատև համաձայնագիր է կնքել:

Windows Phone 7.5 - ի թողարկումը 2011 թվականի աշնանն է նախատեսված: Ավելի վաղ այս թարմացումը հայտնի էր Mango կոդային անվամբ:

Վերջին անգամ փոփոխվել է 10.05.2011 00:50

Ավելացնել մեկնաբանություն


 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner