IDram
«Իդրամ» ինտերնետ վճարային համակարգը, որի օպերատորն է «Իդրամ» ՍՊԸ, գործում է 2004 թվականից: Համակարգը մասնագիտացած է առցանց վճարումների ասպարեզում և իր հաճախորդներին և գործընկերներին առաջարկում է բազմատեսակ ծառայությունների լայն ընտրանի: «Իդրամ» համակարգի առաքելությունն է խթանել էլեկտրոնային կոմերցիայի և առցանց վճարումների զարգացումը Հայաստանում, նոր որակյալ փոփոխություններ մտցնել միջազգային դրամական փոխանցումների իրականացման ասպարեզում և ինչպես նաև Հայաստանում բարձրացնել ինտերնետի նշանակության մակարդակը` ինֆորմացիոն ռեսուրսից մինչև էլեկտրոնային առևտրի գործիքի: “Իդրամի” կողմից տրամադրվող ծառայություններն են.
- Առցանց կոմունալ և բջջային վճարումներ
- Վարկերի առցանց մարում
- Հարկերի և տուրքերի առցանց վճարում
- Միջազգային դրամական փոխանցումներ
- Առցանց առևտուր ինտերնետ խանութներից
- Տարադրամի փոխանակում և այլն
“Իդրամ” համակարգի առավելությունները հետևյալն են.
- Անվճար գրանցում
- Տանից` համակարգչի միջոցով կատարվող արագ, հուսալի և անվտանգ վճարումներ
- Հարմար ինտերֆեյս
- Վճարումների պատմության մշտական առկայություն
- Բջջային հեռախոսից համակարգ մուտք գործելու և վճարումներ կատարելու հնարավորություն
Մեր կայքի միջոցով կարող եք վճարել հետևյալ ինտերնետ ծառայությունների դիմաց
- Beeline HiLine
- Beeline USB մոդեմ
- VivaCell mts connect մոդեմ
- Orange Ինտերնետ հիմա
- Orange Flybox
Հասցե` Երևան, Հանրապետության 49, 7/1
Հեռախոս` (+37410) 56-97-07
Ֆաքս` (+37410) 54-65-44
e-mail: [email protected]