Նշենք, որ Google-ն արդեն ունի սոցիալական ցանց` ''Orkut'' անվամբ: Այն կիրառվել է 2004 թվ.-ից և այժմ ունի ավելի քան 100 միլիոն գրանցված օգտվողներ: Այն մեծ ճանաչում ունի Բրազիլիայում և Հնդկաստանում, որոնց բաժին է ընկնում օգտվողների 70 տոկոսից ավելին:
2010թվ-ի փետրվարին Google-ը ներկայացրեց սոցիալական Buzz սերվիսը, որը հնարավորություն է ընձեռում կիսվել տեղեկատվությամբ այլ օգտվողների հետ` Google Mail փոստային սերվիսի միջոցով: Այդ սերվիսին միանալու իրավունքն ավտոմատ ստացել են Google-փոստի բոլոր օգտվողները, ինչը հանգեցրեց Buzz-ի հետ աշխատել չցանկացող մարդկանց կողմից բազմաթիվ բողոքների: Արդյունքում` Google-ն անջատեց դեպի Buzz ավտոմատ միացումը:
Նախկինում հայտնել են, որ աշխարհում գերհզոր Facebook սոցիալական ցանցը պլանավորում է ստեղծել սոցիալական փնտրման համակարգ: Այն կդրվի այն էջերի փնտրման արդյունքներում, որոնք դուր են եկել օգտվողի ընկերներին: