Ամերիկյան ինտերնետային սեգմենտում առաջատարներն են Internet Explorer-ն ու Mozilla Firefox-ը: Ընդ որում, Microsoft-ի բրաուզերն, ինչպես և նախկինում, պահպանում է զգալի տարբերություն հետապնդողից` շաբաթվա վերջում IE-ի մասնաբաժինը կազմել է 52 տոկոս, ի տարբերություն Firefox-ի 28.48 տոկոսի:
Ինչ վերաբերվում է վիճակագրական համաշխարհային տվյալներին` այստեղ դրությունն անփոփոխ է մնում: Chrome-ն իր հայտնիությամբ վաղուց շրջանցելով Safari-ին` զբաղեցնում է երրորդ տեղն իր 9.44 տոկոսով: Առաջատարներն են կրկին IE-ն (52.78 տոկոս) և Firefox-ը (31 տոկոս), սակայն վերջին ժամանակներում Google-ի բրաուզերին հաջողվել է մի փոքր կրճատել իր հետ մնալու տարբերությունը երկրորդ տեղը զբաղեցնող Mozilla-ի արտադրանքից :