Facebook - ում գրանցված Oreo - ի խումբը, որի շրջանակներում անցկացվում է ակցիան, ավելի քան 16 միլիոն անդամ ունի: Mashable բլոգի համաձայն, այս ապրանքանիշը մտնում է սոցիալական ցանցերում ամենաշատը գովազդվող հինգ լավագույն ապրանքանիշերի մեջ: Ավելի վաղ Mitsubishi Outlander XL և Mitsubishi ASX կրոսսովերների գովազդային մրցարշավի շրջանակներում Mitsubishi ընկերությունը միաժամանակ աշխարհի հինգ ռեկորդ սահմանեց: Այդ նվաճման մասին վկայող տեսահոլովակը փետրվարի 8-ին տեղադրվել է YouTube կայքում:
Facebook - ը աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցն է, որն ավելի քան 600 միլիոն անդամ ունի: Kraft Foods հոլդինգին պատկանող Oreo ընկերությունը "20-րդ դարի ամենամեծ հայտնություն վայելող թխվածքաբլիթի" արտադրողն է համարվում, որը 1912 թվականին իր հիմնադրությունից հետո ավելի քան 490 միլիարդ տուփ թխվածքաբլիթ է արտադրել: Իր դասական տարբերակով Oreo-ի թխվածքաբլիթը բաղկացած է երկու շոկոլադե բիսկվիտից, որոնց արաքնում սպիտակ սերուցքային լցոն է լցված: