Banner
Banner
17.03.2011 19:56

Google-ին և Facebook-ին կստիպեն հետևել ԵՄ-ի կանոններին

Google ընկերությանը և Facebook սոցիալական ցանցին, որոնց կենտրոնները գտնվում են ԱՄՆ - ում, կպարտավորեցնեն հետևել Եվրոպական Միության կողմից սահմանված անձնական տվյալների պաշտպանության կանոններին: Այդ մասին հաղորդում է The Financial Times - ը` տալով հղում ԵՄ արդարադատության գծով կոմիսար Վիվիան Ռեդինգի (Viviane Reding) ելույթին:

Ռեդինգն այդ մասին հաղորդել է

Բրյուսելում կայացած սեմինարի ժամանակ: Նրա խոսքերով, եվրոպայի քաղաքացիների` անձնական տեղեկատվության պաշատպանության իրավունքները պետք է պաշտպանվեն անկախ այն բանից, թե որ երկրում է տեղակայված տվյալները հավաքող կազմակերպությունը:

“Եվրոպացի բազմաթիվ օգտվողներ ունեցող ամերիկյան սոցիալական ցանցը պետք հետևի ԵՄ - ի կողմից սահմանված կանոններին: Մենք չենք կարող ներողամիտ վերաբերմունք ցուցաբերել արտաքին կազմակերպություններին, եթե դրանք աշխատում են օգտվողների անձնական տվյալների հետ”, - հայտարարել է Ռեդինգը:

Եվրոպական երկրների, մասնավորապես` Գերմանիայի իշխանությունները Facebook - ին և Google -ին բազմիցս են դժգոհություններ հայտնել կապված օգտվողների անձնական տեղեկատվության անվտանգության հետ: Սոցիալական ցանցը քննադատության ենթարկվեց նոր “ընկերների” որոնման մոդուլի համար, որը լռելու դեպքում օգտվողի փոստարկղից պատճենում էր հասցեագիրքը և դրանով Facebook հրավերներ ուղարկում:Բացի այդ, անձնական տվյալները չարաշահելու համար մեղադրում էին սոցիալական ցանցի համար ծրագրեր մշակողներին, ովքեր կոնֆիդենցիալ տեղեկատվությունը փոխանցում էին երրորդ անձանց:

Google - ի բոլոր ծառայություններից դժգոհություններ ամենաշատը առաջացրեց Google Street View - ն: Ավտոմեքենաները, որոնց վրա տեղադրված էին աշխարհի քաղաքների պանորամային տեսարանները նկարող ավտոմատ տեսախցիկներ, հաճախ նկրաներում կամ տեսագրություններում ֆիքսում էին քաղաքացիների դեմքերը, հասցեներով վահանակները կամ մասնավոր սեփականությունները: Դրա հետ կապված Google - ը ստիպված եղավ վերամշակել ծառայությունը` ավելացնելով կոնֆլիկտային պատկերները վերացնելու հնարավորություն: Բացի այդ 2010 թվականի հոկտեմբերին ընկերությունը խոստովանեց, որ Android հեռախոսները ավտոմատ կերպով միանում էին չպաշտպանված անլար ցանցերին և նրանցում օգտվողների անձնական տվյալներ հավաքում` ներառյալ նաև հասցեներ և գաղտնաբառեր:

Վերջին անգամ փոփոխվել է 17.03.2011 20:13

Ավելացնել մեկնաբանություն


 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner