Banner
Banner
22.03.2011 20:52

Opera-ն թարմացրել է բջջային հեռախոսների բրաուզերները

Opera Software նորվեգական ընկերությունը թողարկել է բջջային հեռախոսների բրաուզերների նոր տարբերակներ: Opera Mini 6 - ի և Opera Mobile 11 - ի նորացված տարբերակներում ավելի կատարելագործված է սենսորային կառավարման համակարգը:

Մասնավորապես, բրաուզերներում կատարելագործել են

պարունակությունը մասշտաբայնացնելու համար մուլտիսենսորային կառավարման հնարավորությունը (pinch and zoom), ինչպես նաև բարելավել են էջերը թերթելու մեխանիզմը:

Mini - ի և Mobile - ի նոր տարբերակները օպտիմալացված են պլանշետների վրա օգտագործման համար: Բացի այդ Opera Mini - ին և Mobile - ը ստացել են սոցիալական ցանցերի միջոցով հետաքրքիր կոնտենտի փոխանակման ֆունկցիա: Այժմ սարքավորման օգտագործողները կկարողանան փոխանակել իրենց հետաքրքրած կայքերի հղումները “Share” կոճակի օգնությամբ: Ընդ որում, հնարավոր է ինֆորմացիա “repost” անել ինչպես Facebook -ում կամ Twitter - ում, այնպես էլ "ВКонтакте" - ում:

Opera բրաուզերների նոր տարբերակները կարելի է բեռնել ընկերության կայքից: Նշվում է, որ Mini - ի տարբերակը նախատեսված է առաջին հերթին հասարակ բջջային հեռախոսների, ինչպես նաև ОС Android,BlackBerry OS և Symbian S60 բազայով սմարթֆոնների համար: Իսկ Opera Mobile - ն, իր հերթին, կարելի է բեռնել Symbian, Android բազայով, ինչպես նաև MeeGo և Maemo պլատֆորմայով սարքավորումների վրա:

Opera - ն բջջային հեռախոսների բրաուզերներ արտադրող աշխարհի ամենահայտնի ընկերությունն է: StatCounter - ի տվյալների համաձայն, ընկերության բրաուզերների մասնաբաժինն ամբողջ աշխարհում կազմում է ավելի քան 21 տոկոս: Այս ցուցանիշով Opera-ն գերազանցում է iPhone (Mobile Safari), Nokia և Android ֆիրմային բարուզերներին:

Ավելացնել մեկնաբանություն


 
Banner
 
Պրովայդերներ
Rostelekom Rostelekom  
Ucom Ucom  
Beeline Beeline  
ADC ADC  
Icon Icon  
Radionet Radionet  
FastNet FastNet  
Web Web  
VivaCell-MTS VivaCell-MTS  
Arminco Arminco  
Orange Orange  
Cornet Cornet  
Realtime Realtime  
Harknet Harknet  
 
 
Ընկերներ
Banner
Banner